«Բարսելոնան» ջախջախեց ֆինլանդական թիմին (Տեսանյութ) - 9 Օգոստոսի 2014 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 9 » «Բարսելոնան» ջախջախեց ֆինլանդական թիմին (Տեսանյութ)
20:00
«Բարսելոնան» ջախջախեց ֆինլանդական թիմին (Տեսանյութ)

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի «Սոներա» ստադիոնում տեղի ունեցավ ընկերական հանդիպում տեղի ՀԻԿ ակումբի եւ կատալոնական «Բարսելոնայի» միջեւ: Մրցավեճն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 6:0 հաշվով:  

«Բարսելոնայի» մեկնարկային կազմում միայն ակումբի սաներն էին: «Բարսելոնա Բ»-ից հրավիրված Մունիր էլ Հադադին դարձավ դուբլի և գոլային փոխանցման հեղինակ: Երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկած թիմի նորեկ Իվան Ռակիտչիը երկու գոլային փոխանցում կատարեց:

ՀԻԿ - «Բարսելոնա»՝ 0:6  

Գոլերը՝ Մունիր 5՛, 17՛, Սերխի Ռոբերտո 9՛, Պիկե 24՛, Բարտրա 50՛, Սանդրո Ռամիրես 82՛

Կատեգորիա: Տեսանյութեր | Դիտումներ: 277 | Ավելացրեց: Մեսսի2014