ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Տոմաս Վերմալենը տեղափոխվեց «Բարսելոնա» - 9 Օգոստոսի 2014 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 9 » ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Տոմաս Վերմալենը տեղափոխվեց «Բարսելոնա»
21:50
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Տոմաս Վերմալենը տեղափոխվեց «Բարսելոնա»

Կատալոնական «Բարսելոնան» և Լոնդոնի «Արսենալը» համաձայնության են եկել Բելգիայի ազգային հավաքականի պաշտպան Տոմաս Վերմալենի տրանսֆերի հարցում, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

28-ամյա պաշտպանը 5 տարվա պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ:

Տրանսֆերային գործարքի ֆինանսական կողմը դեռ չի հրապարակվում, սակայն կան շշուկներ, որ «Բարսելոնան» Վերմալենի դիմաց վճարել է 15 մլն ֆունտ:

Հավելենք, որ Վերմալենը «Արսենալում» անցկացրել է վերջին 6 մրցաշրջանը և հանդիսանում էր «զինագործների» ավագը:

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 296 | Ավելացրեց: Մեսսի2014