00:05 Վիսենտե դել Բոսկե. «Իսպանիայի ազգային հավաքականը կզգա Խավիի կարիքը» | |
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն մեկնաբանել է Խավիի որոշումը՝ կապված ընտրանում մրցելույթներն ավարտելու հետ, հաղորդում է Goal.com-ը: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մի ֆանտաստիկ ֆուտբոլիստի: Մեր հավաքականը լքում է այնպիսի խաղացող, ում բացը շատ դժվար կլինի լրացնել: Խավին այն կարևորագույն ֆուտբոլիստներից մեկն էր, ում շնորհիվ Իսպանիայի հավաքականը մեծ հաջողությունների հասավ: Նա վերջին 6 տարում ահռելի աշխատանք է կատարել և շատ է օգնել մյուս ֆուտբոլիստներին»,- հայտարարել է Դել Բոսկեն: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 235 | |