Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել Լոնդոնի «Արսենալի» բելգիացի պաշտպան Տոմաս Վերմալենի ծառայություններով, հաղորդում է Sky Sports-ը:
Ըստ աղբյուրի` «կապտանռնագույնները» բելգիացու համար պատրաստ են վճարել 10 մլն ֆունտ:
28-ամյա ֆուտբոլիստը, ով իր հիմնական տեղը զիջել է այլ ֆուտբոլիստների, չի պատրաստվում երկարաձգել իր պայմանագրի ժամկետը, և, ամենայն հավանականությամբ, կլքի «Էմիրեյթսը» այս ամառ:
Նշենք, որ վերջինիս ծառայություններով հետաքրքրված է նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:
|