23:29 Նեյմարը նկատողություն է ստացել | |
Բրազիլիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարն արձակուրդից հետո վերադառնալով թիմի ճամբար՝ նկատողություն է ստացել ակումբի ղեկավարությունից, հաղորդում է AS-ը։ Ըստ աղբյուրի` նման խոսակցության պատճառ է դարձել բրազիլացի ֆուտբոլիստի ակտիվ գործունեությունը սոց. ցանցերում։ Վերջերս ֆուտբոլիստը լուսանկարներ էր հրապարակել Իբիցայում հանգիստը վայելելիս, որտեղ կրում էր հատուկ կորսետ։ Այն օգնում էր վերականգնվել ողնաշարի վնասվածքից։ «Բարսելոնայի» ղեկավարությունը խնդրել է Նեյմարին չհարապարակել նմանատիպ լուսանկարներ և ավելի պասիվ լինել սոցիալական ցանցերում։ | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 294 | |