09:28 «Բարսելոնան» ոչ-ոքի խաղաց «Նիցցայի» հետ (Տեսանյութ) | |
Կատալոնական «Բարսելոնան» իր երկրորդ հանդիպումն անցկացրեց Լուիս Էնրիկեի գլխավորությամբ: Այս անգամ մրցակիցը ֆրանսիական «Նիցցան» էր: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1-1 հաշվով: Հանդիպման երկու գոլերն էլ խփվեցին 11 մետրանոց նշանակետից: Հանդիպման ընթացքում ֆուտբոլիստների մոտ հոգնածություն էր նկատվում: Երկրորդ խաղակեսում որոշ փոփոխություններից հետո «Բարսելոնան» կարողացավ ինչ-որ կերպ փոխել խաղի ընթացքը: Հանդիպման ընթացքում վնասվածք ստացավ «Բարսելոնայի» եզրային պաշտպան Մարտին Մոնտոյան: Վերջինս այսօր բուժզննում կանցնի: Հավելենք, որ «Բարսելոնան» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 6-ին, իսկ մրցակիցը կլինի իտալական «Նապոլին»: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 388 | |