Լիոնել Մեսսին ներկա կգտնվի Խուլիո Գրոնդոնայի հուղարկավորությանը - 2 Օգոստոսի 2014 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 2 » Լիոնել Մեսսին ներկա կգտնվի Խուլիո Գրոնդոնայի հուղարկավորությանը
13:30
Լիոնել Մեսսին ներկա կգտնվի Խուլիո Գրոնդոնայի հուղարկավորությանը

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ժամանել է Բուենոս Այրես՝  Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խուլիո Գրոնդոնայի հուղարկավորությանը ներկա լինելու համար, փոխանցում է Barcastuff-ը։

Գրոնդոնային հրաժեշտ տալու համար 27-ամյա ֆուտբոլիստն ընդհատել է հանգիստը։ Արգենտինայի հավաքականի ավագն արձակուրդն անցկացնում էր Իտալիայում։

Հիշեցնենք, որ Գրոնդոնան մահացել է 82 տարեկանում՝ սրտի կաթվածից։ ԱՖՖ-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Լուիս Սեգուրան։

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 111 | Ավելացրեց: Մեսսի2014