18:41 Բուսկետսը Պույոլի խնդրանքով կկրի 5 համարի մարզաշապիկը | |
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը կփոխի իր խաղային համարը, տեղեկացնում է «կապտանռնագույնների» պաշտոնական միկրոբլոգը twitter-ում: 26-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբում հանդես կգա 5 համարի մարզաշապիկով, որով առաջ խաղում էր Կառլես Պույոլը: Առաջ ֆուտբոլիստը կրում էր 16 համարի մարզաշապիկը: Նշվում է, որ այդ փոփոխությունը կատարվել է անձամբ Պույոլի խնդրանքով: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 304 | |