23:35 Կուադրադոյի գործակալ. «Խուանը և ես կարող ենք դիտարկել այլ թիմ տեղափոխվելու տարբերակը» | |
Իտալական «Ֆիորենտինայի» և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խուան Կուադրադոյի գործակալ Ալեսանդրո Լուցին հաստատել է կատալոնական «Բարսելոնայի» կողմից հետաքրքրվածությունը, հաղորդում է Sport.es-ը: - Այո, շատ ակումբներ են հետաքրքրված Կուադրադոյով, սակայն դեռևս պաշտոնական առաջարկություն չենք ստացել: Իմ հաճախորդը երջանիկ է «Ֆիորենտինայում»: Կարող եմ վստահեցնել, որ պաշտոնական առաջարկության դեպքում մենք կդիտարկենք նաև այդ տարբերակը,- հայտարարել է Լուցին: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 277 | |