Գլխավոր էջ » 2014 » Հուլիս » 30 » Սեյդու Կեյտա. «Պեպեն ինձ կապիկ անվանեց»
22:26
Սեյդու Կեյտա. «Պեպեն ինձ կապիկ անվանեց»

Իտալական «Ռոմայի» մալիացի կիսապաշտպան Սեյդու Կեյտան, ով ժամանակին հանդես էր գալիս կատալոնական «Բարսելոնայի» կազմում, կոնֆլիկտ է ունեցել Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Պեպեի հետ, հաղորդում է eurosport-ը:

-«Ռեալ» - «Բարսելոնա» խաղի ժամանակ նա ինձ կապիկ անվանեց: Դրանից հետո, երբ ես չսեղմեցի նրա ձեռքը, նա թքեց իմ վրա: Դրա համար ես շիշը նետեցի նրա ուղղությամբ: Ցավում եմ իմ վարքագծի համար»,- գրել է Կեյտան Twitter-ի իր միկրոբլոգում:

Կատեգորիա: Իտալիա | Դիտումներ: 340 | Ավելացրեց: Մեսսի2014