Mundo Deportivo-ն հերքում է. Ագգերը չի տեղափոխվի Բարսելոնա - 30 Հուլիսի 2014 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2014 » Հուլիս » 30 » Mundo Deportivo-ն հերքում է. Ագգերը չի տեղափոխվի Բարսելոնա
17:12
Mundo Deportivo-ն հերքում է. Ագգերը չի տեղափոխվի Բարսելոնա

Անգլիական  «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Դանիել Ագգերը չի տեղափոխվի «Բարսելոնա», հայտնում է Mundo Deportivo-ն:

Ըստ աղբյուրի, «Բարսելոնան» հերքել է ֆուտբոլիստի գնման մասին լուրերը և մերսիսայդցիների պատշպանը չի տեղափոխվի կատալոնական ակումբ: 

Նշվում է, որ «Բարսելոնան» կենտրոնացած է «Պարի Սեն Ժերմեն» ակումբի պաշտպան Մարկինյոսի և անգլիական մեկ այլ գրանդի` «Արսենալի» պաշտպան Թոմաշ Վերմալենի տրանսֆերի վրա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, որ «Բարսելոնան» առաջարկ էր կատարել Մարկինյոսին, որից ֆուտբոլիստը հրաժարվել էր:

Կատեգորիա: Անգլիա | Դիտումներ: 127 | Ավելացրեց: News