Հինգշաբթի, 25/04/24, 09:21
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Թիերի Անրի՞, թե՞ Սամուել Էտօ՜ո


 
Պատասխանների քանակը` 419



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


14:40
Չիգրինսկի. «Իբրահիմովիչը միշտ էլ «կպնում» էր Չավիին և Ինիեստային»

Ուկրաինայի ազգային հավաքականի պաշտպան Դիմիտրի Չիգրինսկին ռուսական «Советский Спорт»-ին տված հարցազրույցում խոսել է «Բարսելոնայի» մասին:

- Ինձ դուր էր գալիս «Բարսելոնայի» մթնոլորտը: «Բարսելոնայի» ֆենոմենը ոչ ֆուտբոլիստների, և ոչ էլ մարզիչների մեջ չէր: Այն տեղի մթնոլորտն էր: Դա այնքան ճիշտ, մաքուր, հոգևոր և տնային էր, որ չես կարող բառերով բացատրել: Ոչ ոք քեզ չէր ասում. «Արի մեզ հետ»: Այդ արտահայտությունը ոչ թե լսելի էր, այլ տեսանելի:

Իբրահիմովիչի մասին

- Ու~ֆ: Որպես մարդ և որպես անհատականություն նա ինձ համար բարձր տեղ էր գրավում: «Բարսելոնայում» նա մեկը բոլորի դեմ էր: Թիմն իրեն այդքան էլ լավ չէր ընդունում, երկրպագուները դեմ էին նրան, սակայն նա այդ ժամանակ ոչ մի քայլ անգամ հետ չնահանջեց: Յուրաքանչյուր մարզման, յուրաքանչյուր մամլո ասուլիսի ժամանակ նա ասում էր, որ նա լավագույնն է և դա ապացուցում էր իր գործով: Մի անգամ զրույց ունեցա Իբրայի հետ և նա ասաց այսպիսի մի նախադասություն. «Ինձ համար կարևորն այն է, որ մարզման ժամանակ ինքս ինձ ապացուցեմ, որ ես լավագույնն եմ: Եթե ես այնտեղ լինեմ լավագույնը, ապա մարզադաշտում դա նույնպես կերևա»: Դուք պետք է տեսնեիք նրա աշխատասիրությունը մարզումների ժամանակ: Նա միայնակ գայլ էր «Բարսելոնայում»: Նա չգիտի, թե ինչ է նշանակում «պարտություն»: Նրա համար բոլորը հավասար էին: Նա «կպնում» էր և՛ Ինիեստային, և Խավիին: Ասում էր, թե դուք, իբր, ծաղրածու եք, ո՞ւր եք ուղարկում գնդակը: Այսինքն նա ուղություններ էր ցույց տալիս նաև նրանց, ովքեր կառուցում էին «Բարսելոնայի» խաղը: Մեսսին այլմոլորակային էր, սակայն Իբրան, որպես անձնավորություն, բարձր էր բոլորից: Ես և Իբրան իրար տանջում էինք: Թե՛ նա, թե՛ ես սահընկումներով գցում էինք իրար: Երբ նա տեսավ, որ ես քրտնաջան աշխատանք եմ կատարում, ինձ ավելի հարգեց: Իբրան անհավանական է: Ֆուտբոլային անձնավորություն: Այո, նա կարող է մարզչի համար խնդիրներ առաջացնել, սակայն որպես ֆուտբոլիստ նա մահացու է:

Մեսսիի մասին

- Բառերով չեմ կարող նկարագրել: Այն, որ ես տեսա հանդիպումներում, դա մարզումների մոտ 30 տոկոսն է: Ինձ բախտ էր վիճակվել տեսնել նրա աշխատանքի արդյունքը: Նրա մոտ ամեն ինչ կա. և՛ տեխնիկա, և՛ դրիբլինգ, և՛ արագություն:

Ինիեստայի մասին

- Նրա մոտ կարծես գնդակը կորչում է ոտքերի արանքում: Դուք կարող եք փոխանցում կատարել Ինիեստային ինպես ցանկանաք: Նա կարողանում է կասեցնել այն և առաջ շարժվել: Նա փոխանցում կկատարի այն ժամանակ, երբ հասկանա, որ այն իրոք տեղ կհասնի:

Գվարդիոլայի մասին

- Մարզիչ - հոգեբան: Նա կարող էր մարզումների ժամանակ մանկատան երեխաների բերել: Միշտ թախծոտ և միշտ ամաչկոտ: Նա կարող էր մարզումից առաջ մի տեսանյութ ներկայացնել, թե ինչպես են ալպինիստները նվաճում լեռնային գագաթը և մահանում: Տեսանյութն անջատելուն պես նա հայտարարում էր, որ մենք պետք է մահանանք հաղթանակի համար: Ֆուտբոլիստները սիրում էին Գվարդիոլային: Նրանք պատմում էին, որ Ռայկարդի ժամանակ թիմում բախումներ շատ էին լինում: Թիմում միայն Իբրան էր նրան միշտ «խայթում»: Նա ասում էր, որ մարզիչը պետք է մի քիչ խիստ լինի, որպեսզի ֆուտբոլիստները չթուլանան: 

Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 526 | Ավելացրեց: Մեսսի2014
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1