14:15 «Բարսելոնան» ցանկանում է շուտափույթ լուծել կենտրոնական պաշտպանի հարցը | |
Կատալոնական «Բարսելոնան» պաշտպանների փնտրտուքի մեջ է: Ներկա պահին թիմը կենտրոնացված է երկու ֆուտբոլիստների ձեռքբերման վրա: Անցյալ շաբաթ «կապտանռնագույնները» փորձել են 43 մլն եվրոյով գնել ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Մարկինյոսին, սակայն ֆրանսիական ակումբը մերժել է նրանց առաջարկը: Այժմ «Բարսելոնան» կենտրոնացված է անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Դանի Ագգերին գնելու վրա: Կան շշուկներ, որ կատալոնական ակումբում կարիերան շարունակելու համար դանիացի ֆուտբոլիստը պատրաստ է աշխատավարձի նվազեցման գնալ։ Նշվում է, որ «մերսիսայդցիները» 29-ամյա ֆուտբոլիստին համաձայնել են վաճառել այն բանից հետո, երբ համալրվել են «Սաութեհմփոնի» պաշտպան Դեյան Լովրենով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» Ագգերի համար կվճարի 15 միլիոն եվրո և նրա հետ 5 տարվա պայամանագիր կստորագրի։ | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 244 | |