13:06 «Բավարիան» կսպասի Վալդեսին մինչև հոկտեմբեր | |
Մյունխենի «Բավարիայի» մարզչական շտաբը և ղեկավարությունը պատրաստ են սպասել «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսին մինչև հոկտեմբեր: Այդ մասին գերմանական գրանդը արդեն հայտնել է ֆուտբոլիստին, հաղորդում է El Mundo Deportivo-ն: Աղբյուրի համաձայն, «Բավարիան» ցանկանում է հասկանալ, թե ինչպիսի վիճակում կլինի ֆուտբոլիստի ոտքը ծանր վնասվածքից հետո, և կընդունի վերջնական որոշում: Հիշեցնենք, որ Վալդեսը ավելի վաղ պետք է տեղափոխվեր «Մոնակո», սակայն ֆրանսիական ակումբը չցանկացավ պայմանագիր կնքել վնասվածք ունեցող ֆուտբոլիստի հետ: | |
Կատեգորիա: Գերմանիա | Դիտումներ: 235 | |