17:44 Խավին կրկին առաջարկ է ստացել Քատարից | |
Քատարյան «Ալ Ջայշ» ակումբը Խավիին առաջարկում է 3-ամյա տարեկան 7,5 մլն եվրո աշխատավարձով պայմանագիր, հաղորդում է Sport.es-ը: «Լեխվիայի» և «Ալ Արաբիի» հետ միասին իրենց թիմում են ցանկանում Խավիին տեսնել նաև «Ալ Ջայշ» ակումբի ղեկավարները, ովքեր 34-ամյա ֆուտբոլիստին առաջարկում են եռամյա տարեկան 7,5 մլն եվրո աշխատավարձ: Նշենք, որ Քատարի նախորդ առաջնությունում «Ալ Ջայշը» գրավել է երկրորդ տեղը: Ավելացնենք, որ Խավին կատալոնական ակումբը կլքի հունվարին, իսկ ամենահավանական թիմը, որտեղ կտեղափոխվի ֆուտբոլիստը «Նյու Յորք Սիթին» է: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 219 | |