19:00 Մայքլ Ջեքսոնի հայրն իր ծննդյան օրն անցկացրել է «Նոու Կամպ» մարզադաշտում | |
Աշխարհահռչակ երգիչ Մայքլ Ջեքսոնի հայրը` Ջոզեֆ Ջեքսոնը, նախօրեին այցելել է կատալոնական «Բարսելոնայի» մարզադաշտ` «Կամպ Նոու»: Այդ օրը Ջեքսոն ավագը նշում էր իր 86-ամյակը: Վերջինս 2 ժամ անցկացրել է մարզադաշտում` հատուկ շրջագայության շրջանակներում, որի ընթացքում այցելել է թիմի թանգարան և զբոսնել մարզադաշտով: Վերջում կատալոնացիների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Ջոզեֆ Ջեքսոնին այցելության համար՝ նրան նվիրելով անվանական մարզաշապիկ ու հրավիրելով թիմի առաջին տնային խաղին այս մրցաշրջանում: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 265 | |