17:19 Մինչև երեքշաբթի ամեն ինչ պարզ կդառնա | |
Վալենսիան մինչև հուլիսի 23-ը ժամանակ ունի Ժերեմի Մաթյեի ճակատագիրը որոշելու համար: Չղջիկները արդեն երեքշաբթի մեկնելու են Հարավային Ամերիկա, որտեղ անցկացնելու են շրջագայություն: Ամենայն հավանականությամբ հենց այդ օրը ամեն ինչ պարզ կդառնա: Եթե Մաթյեն Վալենսիայի հետ մեկնում է Հարավային Ամերիկա, ուրեմն Բարսելոնան վերջնականապես կհրաժարվի ֆուտբոլիստին գնելու մտքից, իսկ եթե նա թիմի հետ չմեկնի Ամերիկա, ապա ֆուտբոլիստին կարելի է համարել Բարսելոնայի ֆուտբոլիստ: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 354 | |