20:17 Աֆֆելայի գործակալը հերքում է. Իբրահիմը չի խաղա Հոլանդիայում | |
Բարսելոնայի կիսապաշտպան Իբրահիմ Աֆֆելայի գործակալ Ռոբ Յանսենը հերքել է այն լուրերը, ըստ որոնց ֆուտբոլիստը խաղալու է հոլանդական Ֆեյենորդում: — Իբրահիմը չի վերադառնալու Հոլանդիա: Նա դա հասկացնել է տվել: Այնպես որ, այդ մասին խոսել պետք չէ, — Յանսենի խոսքերն է մեջբերում Voetbal Primeur-ը: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Աֆֆելայը ընդամենը 2 հանդիպում է անցկացրել Բարսելոնայի կազմում: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 238 | |