Չավի. «Հուսով եմ, որ Մասկերանոն և Մեսսին կդառնան աշխարհի չեմպիոն» - 10 Հուլիսի 2014 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2014 » Հուլիս » 10 » Չավի. «Հուսով եմ, որ Մասկերանոն և Մեսսին կդառնան աշխարհի չեմպիոն»
21:22
Չավի. «Հուսով եմ, որ Մասկերանոն և Մեսսին կդառնան աշխարհի չեմպիոն»

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին հուսով է, որ Խավիեր Մասկերանոն և Լիոնել Մեսսին կարող են աշխարհի չեմպիոն դառնալ Արգենտինայի հավաքականի կազմում:

«Աշխարհի ընթացիկ առաջնությանն Արգենտինայի հավաքականը մշտապես քննադատության է ենթարկվում: 4 տարի առաջ մենք նույն իրավիճակում էինք:

Այն ժամանակ բոլորն ասում էին, որ մենք դժվարությամբ ենք միավորներ վաստակում և չենք կարող հաղթել: Այնուամենայնիվ, պատմությունը գրվեց` տիտղոսը նվաճեց հենց Իսպանիայի ընտրանին:

Մինչև տիտղոս նվաճելը մեկ քայլ է մնում կատարել: Երբ զգում ես, որ կարող ես չեմպիոն դառնալ, ուժերդ կրկնապատկվում են:

Երջանիկ կլինեմ, եթե Մեսսին և Մասկերանոն աշխարհի չեմպիոն դառնան»,- EMD-ը մեջբերում է Չավիի խոսքերը:

Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 154 | Ավելացրեց: Մեսսի2014