ՖԻՖԱ-ն մերժել է Սուարեսի որակազրկման բողոքարկումը - 10 Հուլիսի 2014 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2014 » Հուլիս » 10 » ՖԻՖԱ-ն մերժել է Սուարեսի որակազրկման բողոքարկումը
21:05
ՖԻՖԱ-ն մերժել է Սուարեսի որակազրկման բողոքարկումը

ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել մերժել բողոքարկումը` Ուրուգավայի հավաքականի և, ամենայն հավանականությամբ, կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի որակազրկման կապակցությամբ:

Բողոքարկման կոմիտեն հաստատել է ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի` հունիսի 25-ին կայացրած որոշումը: Ինչպես հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը, որոշակի պայմաններ պահպանելու դեպքում հնարավոր կլինի դիմել Լոզանայի մարզական դատարան:

Հիշեցնենք, որ Սուարեսին արգելել են 4 ամիսների ընթացքում որևէ առնչություն ունենալ ֆուտբոլային միջոցառումների հետ կամ մարզադաշտեր այցելել:

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 107 | Ավելացրեց: Մեսսի2014