23:33 Մեսսին աջակցել է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներին | |
Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Իսպանիայի ազգային հավաքականի մասին, տեղեկացնում է Barcastuff-ը: «Իսպանիայի հավաքականը դուրս չեկավ խմբից, բայց դա այն պատտճառով, որ հայտնվել էր բարդ խմբում։Սակայն այս հավաքականի կազմում խաղում են հիանալի ֆուտբոլիստներ, ովքեր կարող են դուրս գալ այս ծանր իրավիճակից: Ես հարցրել եմ Խավիին, Ինիեստային և Պիքեին, թե ինչ է նշանակում հաղթել Աշխարհի առաջնությունում: Նրանք ինձ պատասխանեցին, որ դա անբացատրելի է, որը չես կարող բառերով բացատրել,- ասել է Մեսսին: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 358 | |