Խավին կարող է տեղափոխվել Քաթար - 6 Հուլիսի 2014 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2014 » Հուլիս » 6 » Խավին կարող է տեղափոխվել Քաթար
14:31
Խավին կարող է տեղափոխվել Քաթար

«Բարսելոնայի» կիսպաշտպան Խավին, ով հայտարարել էր թիմից հեռանալու մասին, կարող է կարիերան շարունակել «Լեխվիայում»։

Քաթարյան ակումբը, ում ղեկին կանգնած է Միքայել Լաուդրուպը, ցանկանում է իր կազմում տեսնել փորձառու ֆուտբոլիստին։ Այժմ դանիացի մարզիչը ցանկանում է թիմ հրավիրել շատ հայտնի ֆուտբոլիստների, որոնցից մեկը Խավին է, հաղորդում է Marca-ն։

Նշենք, որ Խավիի նկատմամբ հետաքրքրություն էին դրսևորում «Ալ Արաբի» և «Նյու Յորք Սիթի» ակումբները։

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 116 | Ավելացրեց: News