00:53 Հավաքականում անցկացրած խաղերի քանակով Մեսսին հավասարվեց Մարադոնային | |
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հավաքականում անցկացրած խաղերի թվով հավասարվեց Դիեգո Մարադոնային, հաղորդում է Спорт-Экспресс-ը: ԱԱ-2014-ի քառորդ եզրափակիչի Բելգիայի հավաքկանի դեմ հանդիպումը «Բարսելոնայի» հարձակվողի համար 91-րդն է ազգային հավաքականի մարզաշապիկով: Սակայն 27-ամյա Մեսսիի արդյունավետությունն ավելի բարձր է, քան Մարադոնայինը: Մեսսին մեկ խաղում խփում է միջինը 0.47 գոլ, իսկ Մարադոնան` 0.37: Ընդհանուր առմամբ Լիոնել Մեսսին Արգենտինայի հավաքականում խփել է 42 գոլ, իսկ Մարադոնան` 34: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 352 | |