ՖԻՖԱ-ն կարող է պատժել Նեյմարին վնասվածք հասցրած Սունիգային - 6 Հուլիսի 2014 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2014 » Հուլիս » 6 » ՖԻՖԱ-ն կարող է պատժել Նեյմարին վնասվածք հասցրած Սունիգային
00:45
ՖԻՖԱ-ն կարող է պատժել Նեյմարին վնասվածք հասցրած Սունիգային

ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն քննարկում է Կոլումբիայի ազգային հավաքականի և «Նապոլիի» պաշտպան Խուան Կամիլո Սունիգային պատժելու տարբերակը, հաղորդում է ITV-ն:

Հուլիսի 4-ին կայացած Բրազիլիա – Կոլումբիա (2:1) ԱԱ-2014-ի քառորդ եզրափակիչի խաղի վերջնամասում Սունիգան ծնկով հարվածել էր Բրազիլիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին, ով ստացել էր գոտկատեղի հատվածի երրորդ ողի ելուստի կոտրվածք:

Կոլումբացին չէր պատժվել այդ խախտման համար, իսկ Նեյմարը բաց է թողնելու Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության մնացած հատվածը:

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 429 | Ավելացրեց: Մեսսի2014