10:54 Սյունիգա. «Երբեք միտումնավոր կերպով վնասվածք չեմ հասցրել մրցակցին» | |
Կոլումբիայի ազգային հավաքականի պաշտպան Խուան Կամիլո Սյունիգան մեկնաբանել է այն դրվագը, որում նա վնասվածք է հասցրել Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարին, հաղորդում է AS-ը: - Ես երբեք միտումնավոր կերպով վնասվածք չեմ հասցնի մրցակցին: Խաղադաշտում գտնվելու ժամանակ կարելի է կոպիտ խաղ ցուցադրել, սակայն չի կարելի վնասվածք հասցնել հակառակորդի ֆուտբոլիստին: Մենք ցուցադրեցինք այն, ինչ կարող էինք, սակայն Բրազիլիան ավելի լավ տեսք ուներ: Հուսով եմ, որ Նեյմարի հետ ամեն ինչ կարգին է: Նա Բրազիլիայի և ամբողջ աշխարհի տաղանդն է,- նշել է Սյունիգան: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 417 | |