09:51 Նեյմարը վնասվածքի պատճառով բաց կթողնի 4-6 շաբաթ | |
Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը Կոլումբիայի ազգային հավաքականի դեմ խաղի վերջնամասում ստացած վնասվածքի պատճառով բաց կթողնի 4-ից 6 շաբաթ, հաղորդում է AS-ը: Հիշեցնենք, որ Նեյմարը մրցակցի ֆուտբոլիստ Խուան Կամիլո Սյունիգայի հետ բախումից հետո խաղադաշտից հեռացվեց պատգարակով: Նախնական բուժզննումից հետո պարզ է դարձել, որ Նեյմարը վնասել է երրորդ միջողնային ողը: Ֆուտբոլիստի կարիերային վտանգ չի սպառնում: Հաղորդվում է, որ վնասվածքի ապաքինման համար ֆուտբոլիստից կպահանջվի մոտ 4-ից 6 շաբաթ: | |
Կատեգորիա: Մունդիալ-2014 | Դիտումներ: 707 | |