21:46 Դունգա. «Բրազիլիայի ընտրանու Նեյմարը նման չէ «Բարսելոնայի» Նեյմարին» | |
Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դունգան խոսել է Նեյմարի մասին, հաղորդում է championat.com-ը: - Իհարկե, Բրազիլիայի ընտրանու Նեյմարը նման չէ «Բարսելոնայի» Նեյմարին: Բրազիլիայում Նեյմարն ազատ տարածություն է ունենում և կարողանում է կրեատիվ խաղ ցուցադրել, իսկ «Բարսելոնայում» նա դրա իրավունքը չունի: Վերջինս «Բարսելոնայում» միշտ կարճ փոխանցումներով է խաղում, որը փչացնում է նրա հիանալի խաղը: Կարծում եմ, որ կողմերը լեզու կգտնեն,- հայտարարել է Դունգան: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 285 | |