Բարտոմեու.«Կարծում եմ Ֆաբրեգասը ճիշտ արեց, հեռանալով «Բարսելոնայից» - 3 Հուլիսի 2014 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2014 » Հուլիս » 3 » Բարտոմեու.«Կարծում եմ Ֆաբրեգասը ճիշտ արեց, հեռանալով «Բարսելոնայից»
17:31
Բարտոմեու.«Կարծում եմ Ֆաբրեգասը ճիշտ արեց, հեռանալով «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն կարծում է, որ թիմի նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը պատճառ չունի դժգոհ լինելու կատալոնական ակումբից։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանում կպաշտպանի Լոնդոնի «Չելսիի» գույները։ 

«2010 թվականից սկսած ես մշտապես մեկնում էի Լոնդոն, որովհետև մեր մարզչական շտաբը ցանկանում էր Ֆաբրեգասին տեսնել «Բարսելոնայում»։ Կարծում եմ, որ մենք Ֆաբրեգասի հետ արժանապատվորեն ենք վարվել։

Նա հանդես է եկել «Արսենալում» և «Բարսելոնայում» և նրան երկրպագուները սիրում են։ Կարծում եմ, որ նա իր և մեր ակումբի համար ճիշտ որոշում կայցրեց հեռանալով «Բարսելոնայից»», — Բարտոմեուի խոսքերն է մեջբերում AS-ը։ 

Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 193 | Ավելացրեց: News