14:35 Ազարը՝ Մեսսիի մասին | |
Բելգիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարն խոսել է գալիք Արգենտինայի հավաքականի դեմ խաղի մասին, հաղորդում է Sky Sports-ը: - Մենք շատ լավ գիտենք, որ Արգենտինայի կազմում է խաղում Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Մենք չենք վախենում նրանից:Մենք կարող ենք հաղթել Արգենտինային: Նրանք լավ են խաղում, բայց ունեն ընդամենը մեկ ֆուտբոլիստ, ով կարող է փոխել խաղի ընթացքը։ Եթե մենք կարողանանք կանգնեցնենք Մեսսին , ապա մեր հնարավորություններն կմեծանան: Սակայն այդ նպատակին հասնելը մեծ ջանք ու եռանդ է պահանջում,- ասել է Ազարը: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 556 | |