11:26 Ադրիանոն ցանկանում է մնալ թիմում | |
Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի եզրային պաշտպան Ադրիանոն խոսել է իր ապագայի մասին, հաղորդում է Inside spanish football-ը: - Հիմա ես դեռ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ եմ, սակայն գիտեմ, որ իմ ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ: Ես պայմանագիր ունեմ թիմի հետ մինչ 2017 թվականը: Եթե ակումբի նախագահն ինձ ինչ-որ բան ասի, ապա ես կհեռանամ: Ես ցանկանում եմ մնալ «Բարսելոնայում»: Ցանկանում եմ խոսել թիմի գլխավոր մարզչի հետ: Շշուկներ կան, սակայն դրանք հիմքեր չունեն: Չեմ ցանկանում մինչմրցաշրջանն անցկացնել շշուկների մտքերով: Չգիտեմ, թե ինչ կլինի,- հայտարարել է Ադրիանոն: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 217 | |