Բրազլիայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը ասել է, որ իր թիմը Կոլումբիայի դեմ 1/4 եզրափակչի հանդիպմանը մոտենալու է մեծ պատասխանատվությամբ։ Ինչպես նաև նշել է, որ իր գլխավոր նպատակն է դառնալ Աշխարհի չեմպիոն։
«Մենք խաղում ենք տանը, և այդ պատճառով պետք է հաղթենք ամեն գնով։ Իմ առաջադրանքն է լինել ուրախ և չմտածել հնարավոր պարտության մասին։ Բայց պետք է հիշել պատասխանատվության մասին։ Ես երազում եմ դառնալ Աշխարհի չեմպիոն։ Մենք կփորձենք անել այն, ինչ կախված է մեր ուժերից։ Այնպես, որ դրանք ուղղակի խոսքեր չեն» - Նեյմարի խոսքերն է մեջբերում Sky News-ը։
|