Շաբաթ, 27/04/24, 06:08
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Խերարդո Մարտինոյի աշխատանքը «Բարսելոնայում»


 
Պատասխանների քանակը` 436



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


23:50
Յոհան Կրուիֆֆը` «Բարսելոնայի», «Մունդիալ-2014»-ի, Մադրիդի «Ռեալի» և Խավիի մասին

Լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրուիֆֆը Cope ալիքի հետ հարցազրույցի ժամանակ անդրադարձել է կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի նշանակմանը և կոչ է արել չիդեալականացնել Մադրիդի «Ռեալի» խաղը:

Մարզչի մասին

-Մարտինոն արեց այն, ինչ կարող էր: Նա ինձ հաճելի մարդ թվաց, և կարծես ֆուտբոլիստներն էլ գոհ էին: Ինչ վերաբերվում է աշխատանքի մեթոդներին՝  ինձ համար դժվար է կարծիք հայտնել այդ մասին:

Լուիս Էնրիկեն պարզ և աշխատասեր մարդ է: Հուսով եմ, նրան կբավականացնի քաջությունը և վճռականությունը որոշումներ կայացնելու համար ժամանակ:

Մեսսիի մասին

-Ակնհայտ է, որ Լեոն «Բարսայի» առանցքային խաղացողն է: Հենց այդ պատճառով, երբ ինչ-որ բան չի ստացվում, երկրպագուներիը սուլում են առաջին հերթին նրա ուղղությամբ:

Նա արդեն 27 տարեկան է, իսկ դա այն տարիքն է, երբ կյանքը փոխվում է: Նա այլևս երեխա չէ, ով պարզապես ֆուտբոլ է խաղում: Նա չափահաս է և պետք է աշխատի ակումբի համար:

Կարծում եմ` սխալ է թիմի անհաջողության մեջ մեղադրել միայն Մեսսիին: Այս մրցաշրջանում նա շատ վնասվածքներ ստացավ, իսկ խաղընկերները միշտ չէ, որ բարձունքում էին:

Խավիի մասին

- Խավին հրաշալի ֆուտբոլիստ է, ով ընդունակ է միայնակ որոշել ոչ միայն դրվագի, այլև խաղի արդյունքը: Կապտանռնագույնների համար նա անփոխարինելի է: Ֆուտբոլ խաղում են ոչ միայն ոտքերով, այլև գլխով: Այո, տարիքի հետ ոտքերը նույնը չեն մնում, բայց գլուխը միշտ աշխատում է: Ես առանց որևէ կասկածի կթողնեի նրան թիմում առնվազն ևս մեկ մրցաշրջան:

«Բարսելոնայի» ղեկավարության մասին

-Ես նրանց հետ ոչ մի հարաբերություն չունեմ: Մենք կարճ ժամանակով հանդիպեցինք Պույոլի հրաժեշտի երեկույթի ժամանակ, բայց ինձ այնտեղ հրավիրել էր Կառլեսը:

Մադրիդի «Ռեալի» մասին

-Մադրիդցիները չեն կարող բողոքել ճակատագրից. այս մրցաշրջանում նրանց բախտը բերեց: Գերմանացիների դեմ խաղերում չի կարելի հանգստանալ նույնիսկ վերջին հինգ րոպեների ընթացքում, քանի որ նրանք կարող են գոլեր խփել: Ես չեմ կարող եզրահանգումներ անել և անվանել «արքայական ակումբը» լավագույնը Եվրոպայում՝ ընդամենը մեկ խաղի արդյունքում:

Աշխարհի առաջնության մասին

- Հոլանդացիների թիմն այս մրցաշարում շատ լավն է, բայց նաև երիտասարդ, տեսնենք կդիմանան նրանց նյարդերը, թե ոչ: Մրցաշարի ֆավորիտներից մեկը, բնականաբար, համարվում է Բրազիլիան: Առաջին հերթին տանը նույնիսկ պատերն են օգնում, իսկ երկրորդ` հիշեք Կոնֆեդերացիաների Գավաթի արդյունքները:

Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 550 | Ավելացրեց: Մեսսի2014
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1