20:20 Հենկ տեն Կատե. ««Բարսելոնայում» կա այնպիսի մարդ, ով կկարողանա օգնել Սուարեսին» | |
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Հենկ տեն Կատեն հայտարարել է, որ անգլիական «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը կարող է օգնություն ստանալ «կապտանռնագույն» ակումբից, հաղորդում է La Xarxa-ն: - Սուարեսն օգնության կարիք ունի: Նրա մոտ խնդիրներ կան: Լուիսն ընտանիքի մարդ է: Նա պետք է հասկանա, թե ինչն է կարելի անել, և ինչը` ոչ: Ժամանակ առ ժամանակ նա կորցնում է իր գլուխը: Այդպիսի բան չի կարելի անել: «Բարսելոնայում» կա այնպիսի մարդ, ով կկարողանա նրան օգնել: Նա Իմմա Պույիգն է` թիմի հոգեբանը, ով աշխատել է մեզ հետ: Նա կկարողանա օգնել Լուիսին: Չեմ ասում, որ Սուարեսը պարտավոր է աշխատել նրա հետ, պարզապես փորձում եմ գտնել Լուիսի խնդրի որոշումը,- հայտարարել է Կատեն: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 416 | |