19:52 «Մանչեսթեր Յունայթեդը» «փախցնում» է Կուադրադոյին «Բարսելոնայից» | |
Իտալական «Ֆիորենտինայի» և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խուան Կուադրադոն «Մունդիալ-2014»-ից հետո կարող է տեղափոխվել Եվրոպական գրանդ ակումբ, հաղորդում է Eurosport-ը: Ըստ աղբյուրի` ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մյունխենի «Բավարիան» և կատալոնական «Բարսելոնան», որը Կուադրադոյի դիմաց առաջարկել էր 30 մլն եվրո: Transfer Sources գործակալությունը հայտարարել է, որ ֆուտբոլիստին պաշտոնական առաջարկություն է արել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: Նշվում է, որ անգլիական ակումբը ֆուտբոլիստի դիմաց առաջարկել է 40 մլն եվրո:
| |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 332 | |