19:34 Daily Mail. Ալեքսիս Սանչեսը ցանկանում է տեղափոխվել «Արսենալ» | |
Կատալոնական «Բարսելոնայի» և Չիլիի ազգային հավաքականի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը, ով, ամենայն հավանականությամբ, կլքի թիմը, պատրաստ է տեղափոխվել «Արսենալ», հաղորդում է Daily Mail-ը: Ներկա պահին «Բարսելոնան» դիտարկում է մի շարք ակումբների առաջարկները: Կատալոնական կողմը ցանկանում է Սանչեսին վաճառել «Լիվերպուլին», քանի որ այդ ժամանակ Լուիս Սուարեսը «Բարսելոնա» կտեղափոխվեր ոչ թե 70-80 մլնի, այլ 35 մլնի դիմաց: Ֆուտբոլիստն անձամբ ցանկանում է տեղափոխվել «Արսենալ»: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 280 | |