18:30 Սկոլարի. «Մրցակիցները Նեյմարի դեմ խաղում են նույն կոպտությամբ, ինչ Ռոնալդուի» | |
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին խոսել է Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի մասին։ Պենտակամպեոնների գլխավոր մարզիչը կարծում է, որ Ռոնալդուն ավելի լավը չէ քան Նեյմարը։ — Մրցակիցները Նեյմարին միշտ առանձնահատուկ ուշադրություն են դարձնում։ Ես 2004-ին գլխավորում էի Պորտուգալիայի հավաքականը և Ռոնալդուի հետ այդպես էին վարվում։ Ես սովոր եմ դրան։ Ռոնալդուի նկատմամբ միշտ եղել է ավելի մեծ ուշադրություն մրցակցի կողմից։ Հիշում եմ մեկ հանդիպում, երբ 5 րոպե խաղի մեկնարկից հետո նրա հետ այնքան կոպիտ էին խաղացել, որ նա երկրորդ խաղակեսում խաղադաշտ դուրս եկավ գլխացավով։ Նեյմարի հետ հենց այդպես են վերաբերվում, — Սկոլարիի խոսքերն են մեջբերում Goal-ը։ | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 249 | |