«Բարսելոնան» սկսում է բանակցության առաջին փուլը - 2 Հուլիսի 2014 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2014 » Հուլիս » 2 » «Բարսելոնան» սկսում է բանակցության առաջին փուլը
10:02
«Բարսելոնան» սկսում է բանակցության առաջին փուլը

Այսօր Կատալոնական «Բարսելոնան» կսկսի բանակցություններ վարել անգլիական «Լիվերպուլի» հետ, հաղորդում է The Telegraph-ը:

Անգլիական ակումբի ղեկավարությունը Յան Էյրի գլխավորությամբ համաձայնվել է Լոնդոնում հանդիպել «կապտանռնագույնների» տեխնիկական տնօրեն Ռաուլ Սանլյեխիի հետ:

Ըստ աղբյուրի` «Լիվերպուլը» չի պատրաստվում վաճառել Լուիս Սուարեսի տրանսֆերային իրավունքները 70-80 մլն ֆունտից պակաս, սակայն վերջիններս ակտիվորեն հետաքրքրված են բանակցող կողմի թիմի չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի ծառայություններով:

Այսպիսով, ամենայն հավանականությամբ, «Բարսելոնան» գործարքի մեջ կընդգրկի Ալեքսիս Սանչեսին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սուարեսը «Բարսելոնայում» կստանա տարեկան 8-10 մլն եվրո:

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 343 | Ավելացրեց: Մեսսի2014