21:41 Անդոնի Սուբիսարրետա. «Սուարեսը հիանալի ֆուտբոլիստ է, սակայն նա պատկանում է «Լիվերպուլին» | |
«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարրետան խոսել է «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեզի մասին, հաղորդում է AS-ը: – Իմ կարծիքով Լուիս Սուարեզը բնավորություն ցույց տվեց, գիտակցելով իր սխալը։ Իհարկե, նա մեծ սխալ է կատարել, սակայն մարդիկ շատ հաճախ ծածկում են իրենց վատ գծերը, իսկ նա այդպես չարեց։ Եթե դու չես խոստովանում քո սխալները, դու երբեք ավելի լավը չես դառնա։ Այժմ Սուարեզը «Լիվերպուլի» ֆուտբոլիստ է, և դա է իրականությունը։ – Իսկ նա կտեղափոխվի՞ Բարսելոնա – Նա հրաշալի խաղացող է, և դա հայտնի է ամբողջ աշխարհին։ Սակայն այն այժմ պատկանում է «Լիվերպուլին», – ասել է Սուբիսարրետան։ | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 412 | |