16:32 Սանչեսին ուղարկում են մեկ «Լիվերպուլ», մեկ «Յուվենթուս», սակայն վերջինս չի ցանկանում լքել թիմը | |
Կատալոնական «Բարսելոնայի» չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը ցանկանում է մնալ թիմում, հաղորդում է sport.es-ը: 25-ամյա հարձակվողը ցանկանում է իր ուժերը փորձել նաև Լուիս Էնրիկեի գլխավորությամբ: Ալեքսիսի գործակալը` Ֆերնանդո Ֆելիսևիչը ցանկանում է համոզել Սանչեսին փոխել ակումբը, քանի որ վերջինս լավ առաջարկներ ունի այլ ակումբներից: Ըստ աղբյուրի` ֆուտբոլիստը թիմը լքելու դեպքում, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Լոնդոնի «Արսենալ»: «Զինագործների» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Բրազիլիայում հետևում էր Սանչեսի խաղին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» Սանչեսի համար պատրաստ էր վճարել 32 մլն ֆունտ: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 326 | |