«Վալենսիայի» ֆրանսիացի պաշտպան Ժերեմի Մատյեն համաձայնեցրել է իր պայմանագրի պայմանները «Բարսելոնայի» հետ, հաղորդում է AS-ը:
Երեքամյա պայմանագրի բոլոր կետերն արդեն լրացված էին եղել դեռ մի քանի շաբաթ առաջ: Հիմա ֆուտբոլիստը մտադիր է արագացնել իր տեղափոխությունը:
«Վալենսիայի» ղեկավարությունը չի ցանկանում բաց թողնել Մատյեին, այդ իսկ պատճառով «Բարսելոնայից» պահանջում է ֆուտբոլիստի հրաժարագինն ամբողջությամբ, որը կազմում է 20 մլն եվրո:
|