Բրազիլիայի ազգային հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան հայտարարել է, որ իր թիմակից Նեյմարն ապագայում կհասնի Լիոնել Մեսսիի մակարդակին, հաղորդում է Goal.com-ը:
- Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, սակայն Նեյմարն ի վիճակի է դառնալ նրան հավասարազոր ֆուտբոլիստ: Տեխնիկապես հարուստ Նեյմարն ունի այն ամենը, ինչով կկարողանա հավասարվել Մեսսիին,- հայտարարել է Տիագո Սիլվան:
|