01:08 Խերարդո Մարտինո. «Գվարդիոլայի «Բարսելոնան» ակումբի պատմության լավագույն թիմն էր» | |
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հայտարարել է, որ այդ պաշտոնում աշխատելը չափազանց հոգնեցուցիչ է` մշտական ճնշման պատճառով: Հիշեցնենք, որ այդ մասնագետի ղեկավարությամբ կատալոնական ակումբը ավարտված մրցաշրջանի արդյունքներով մնաց առանց մրցանակների: - Երբ թիմը հաղթում է, դա խաղացողների վաստակն է, իսկ երբ պարտվում է, մեղադրում են մարզչին,- Մարտինոյի խոսքերն է փոխանցում Marca-ն: - Կարևոր է, որ ֆուտբոլիստները հրապարակային կերպով պաշտպանում են մարզիչին, սակայն հետո այդ իրավիճակը սկսում է հոգնեցնել: Գվարդիոլայի ժամանակաշրջանի «Բարսելոնան» ակումբի պատմության ընթացքում լավագույն թիմն էր: Համեմատությունները երբեք այլ թիմի օգտին չեն լինի: Այնպես որ «Բարսելոնայի» համար ուղղակի հաղթելը բավական չէ: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 242 | |