12:05 Սուարեսի փաստաբան. «Կխոսեմ Լուիսի գործակալի հետ, որից հետո ամեն ինչ պարզ կլինի» | |
Ուրուգվայի ազգային հավաքականի և անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսի փաստաբան Ալեխանդրո Բալբին խոսել է իր հաճախորդի` կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելու մասին: - Կարո՞ղ է արդյոք ՖԻՖԱ-ի որակազրկումն ազդել Լուիսի տեղափոխության հարցում: Ուրբաթ օրը կխոսեմ Սուարեսի գործակալի` Պերե Գվարդիոլայի հետ,- հայտարարել է փաստաբանը: Ըստ Cadena Cope-ի` Բալբին կուղևորվի Կատալոնիայի մայրաքաղաք, որպեսզի տեսնվի «Լիվերպուլի» իրավաբանների հետ: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 343 | |