Նեյմարը ճանաչվել է Կամերուն - Բրազիլիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ - 24 Հունիսի 2014 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 24 » Նեյմարը ճանաչվել է Կամերուն - Բրազիլիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
10:05
Նեյմարը ճանաչվել է Կամերուն - Բրազիլիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Կամերուն - Բրազիլիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Բրազիլիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը, հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Խաղադաշտում անցկացրած 71 րոպեի ընթացքում Նեյմարը կատարել է 42 ճշգրիտ փոխանցում, 4 անգամ հարվածել է դարպասին և դարձել 2 գոլի հեղինակ:

Կամերունին հաղթելու շնորհիվ Բրազիլիան դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի Չիլիի ազգային հավաքականի հետ:

Կատեգորիա: Մունդիալ-2014 | Դիտումներ: 238 | Ավելացրեց: Մեսսի2014