20:04 Նեյմար. «Մինչ «Բարսելոնա» տեղափոխվելս սարսափելի բաներ էի լսել Մեսսիի մասին» | |
Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը պատմել է իր թիմակցի` արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի նկատմամբ իր վերաբերմունքի մասին, հաղորդում է Goal.com-ը: «Մեսսին բոլոր առումներով հաճելիորեն զարմացրեց ինձ: Մինչ Իսպանիա տեղափոխվելս, նրա մասին սարսափելի բաներ եմ լսել, օրինակ, որ նա փակ մարդ է և երբեք ոչ մեկի հետ չի խոսում: Այժմ տեսնում եմ, որ ամեն ինչ հակառակն է: Բացի հանճար լինելուց, Լեոն խաղադաշտից դուրս շատ հասարակ տղա է: Երբ տեսնում եմ, թե մարդկանց հետ Մեսսին իրեն ինչպես է պահում, հասկանում եմ, թե նա որքան լավ մարդ է»,- ասել է բրազիլացին: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 710 | |