Բրազիլիա - Խորվաթիա հանդիպումը կսպասարկի Յուիտի Նիսիմուրան - 11 Հունիսի 2014 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 11 » Բրազիլիա - Խորվաթիա հանդիպումը կսպասարկի Յուիտի Նիսիմուրան
09:42
Բրազիլիա - Խորվաթիա հանդիպումը կսպասարկի Յուիտի Նիսիմուրան

«Մունդիալ-2014»-ի բացման հանդիպումը սպասարկելու է ճապոնական մրցավարական բրիգադը, հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

Գլխավոր մրցավարը լինելու է 42-ամյա Յուիտի Նիսիմուրան, ով Աշխարհի 2010 թ. առաջնության ժամանակ վարել է չորս հանդիպում, այդ թվում՝ Հոլանդիայի և Բրազիլիայի միջև կայացած հանդիպումը (2:1)։

Հիշեցնենք, որ բացման հանդիպման ժամանակ միմյանց կհանդիպեն Բրազիլիայի և Խորվաթիայի ազգային հավաքականները:

Նշենք, որ Նիշամուրան ՖԻՖԱ-ի մրցավար է 2004 թվականից։

Բրազիլիա - Խորվաթիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 13-ին՝ Երևանի ժամանակով 00:00-ին։

Կատեգորիա: Մունդիալ-2014 | Դիտումներ: 236 | Ավելացրեց: Մեսսի2014