15:27 Bild. Ռակիտիչը «Բարսելոնայում» կստանա տարեկան 8 մլն եվրո | |
Իսպանական «Սևիլյայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը մոտ է կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելուն, հաղորդում է Bild-ը: Ըստ աղբյուրի` գերմանական «Շալկեի» նախկին կիսապաշտպանը «Բարսելոնայում» կստանա տարեկան 8 մլն եվրո: Ավելի վաղ պարզ էր դարձել, որ կատալոնական ակումբը Խորվաթիայի ազգային հավաքականի 26-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագիր կկքնի մինչ 2019 թվականը: Վերջինիս հրաժարագինը կկազմի 15 մլն եվրո: Հաղորդվում էր, որ Ռակիտիչի ծառայություններով հետաքրքրված էին մադրիդյան երկու գրանդները` «Ատլետիկոն» և «Ռեալը»: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 552 | |