16:05 Սերխիո Ագուերոն` «Բարսելոնայի» առաջնային տրանսֆերային նպատակ | |
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն կարող է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»: Այսպիսի հետաքրքիր լուր մեզ տրամադրեց Sport.es-ը, որի հաղորդմամբ, կատալոնական «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակման գիծը, իսկ Ագուերոն համարվում է թիմի առաջնային տրանսֆերային նպատակը: Ըստ աղբյուրի` «Բարսելոնան» արդեն հասցրել է կապ հաստատել «Մանչեսթեր Սիթիի» հետ և հայտարարել, որ ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել մոտ 38 մլն եվրո: Հաղորդվում է, որ ֆուտբոլիստն անձամբ ցանկանում է հանդես գալ «կապտառնանգույնների» կազմում: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» Ագուերոյին գնել է երեք տարի առաջ Մադրիդի «Ատլետիկոյից» 44 մլն եվրոյի դիմաց: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 659 | |