15:55 Անդրես Ինիեստա. «Բրազիլիայում պետք է ուրախ լինեն, որ «Մունդիալն» անցկացվում է ֆուտբոլային երկրում» | |
Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինիեստան խոսել է Բրազիլիայում ընթացող բողոք-ակցիաների մասին, հաղորդում է insidespanishfootball.com-ը: - Աշխարհի առաջնությունն անցկացվելու է ֆուտբոլային երկրում, այդպիսի գեղեցիկ որոշում չի կարող լինել: Այդ երկրում պետք է ուրախանան բոլորը: Ես այն դիրքում չեմ, որպեսզի կարողանամ խառնվել Բրազիլիայի ներքին հարցերին: Ես պարզապես ասում եմ, որ այդ ամենն ինձ համար շատ տարօրինակ է,- հայտարարել է իսպանացին: Հիշեցնենք, որ բրազիլացիների բողոքի ակցիաներից մեկում նշվում էր, որ երկիրը սովի մեջ է, իսկ բարձրաստիճան մարդիկ բոլոր գումարները վատնում են ֆուտբոլի վրա: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 299 | |