17:53 Ֆուտբոլիստներն արձակուրդից կվերադառնան հուլիսի 14-ին | |
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն արձակուրդից կվերադառնան հուլիսի 14-ին, հաղորդում է Mundo Deportivo-ն: Թիմի ֆուտբոլիստները մինչ այդ իրենց հավաքականների կազմում կնախապատրաստվեն «Մունդիալ-2014»-ին: Հուլիսի 14-ին ֆուտբոլիստները բուժզննում կանցնեն և կմասնակցեն թիմային հավաքի: Այժմ պաշտոնական հայտարարություն չկա, թե թիմը երբ է ընկերական հանդիպում անցկացնելու: Հայտնի է միայն, որ օգոստոսի 9-ին «Բարսելոնան» կլինի Հելսինկիում: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 332 | |